Անդոնին չի հաջողվել կոծկել ՔՊ-ի արցախատյացությունը


13:50 , 29 սեպտեմբեր, 2023
Երեսին արցախասերի դիմակ քաշած Անդոնը, արձագանքելով այն նկատառմանը, որ Արցախում կատարվածը հետևանք է ՀՀ իշխանությունների՝ Արցախի վերաբերյալ խիստ կրավորական կեցվածքի, «ձեռքերը լվանալու», ուստի չարժե գլխից դուրս մեղադրանքներ հնչեցնել Ստեփանակերտի հասցեին, ասել է.«Հայաստանը երբեք ձեռքերը չի լվացել, երբեք…: Հայաստանը մտել է պատերազմի մեջ՝ 44-օրյա պատերազմի, Հայաստանի Հանրապետությունը տվել է զոհեր…»: Միաժամանակ Անդոնը խոսակցությունն արհեստականորեն շեղել է դեպի ներքաղաքական դաշտ՝ մեղադրելով ընդդիմությանը պատերազմող երկրում սխալ օրակարգեր «դնելու» համար:

Անդոնը, ըստ էության, ևս մեկ ավելորդ անգամ բացահայտել է 44-օրյա դավադրության հիմնական պատճառներից մեկը. պատերազմ հրահրվեց, որ անդոններն այսօր «կռուտիտի» տեղ ունենան:

Իրականում հենց 44-օրյա պատերազմի սադրումն էր, որ ի ցույց դրեց Նիկոլի՝ Արցախից «ձեռքերը լվանալու» բուռն ցանկությունը, որի ռեալիզացումը պետք է ուղեկցվեր նաև Հայաստանի ջախջախմամբ, որպեսզի այսօր Արցախի արագ հայաթափման ֆոնին Անդոնը կանգներ ու ինչ-որ կերպ պատճառաբաներ, թե ինչու իրենք չեն անում ոչինչ:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը թիրախավորելուն, ապա դա հետևանք է Անդոնի ներքին վախերի ու ՔՊ-ի բացակայող օրակարգի. հասկանում են՝ իրենց վիճակը վատ է, ուստի խնդիր կա՝ ամեն գնով ընդդիմութանը վարկաբեկելու: Ուղղակի հարց է ծագում՝ երկիրն այս օրին հասցնողի հրաժարականի պահանջը ինչպե՞ս կարող է որպես սխալ օրակարգ դիտարկվել, ինչպե՞ս է Անդոնի երեսը բռնում նույնիսկ այս իրավիճակում կռուտիտներ մոգոնել:

Անդոնը երես չունի. ծայրից՝ ծայր հետույք է…