Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել են Սյունիքի մարզում հյուպատոսության բացումը


22:41 , 28 սեպտեմբեր, 2023

24news.am-ը գրում է.

Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել են Սյունիքի մարզում հյուպատոսության բացման հարցը, այդ մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։

«Նոր գլխավոր հյուպատոսությունը ներդրում կունենա ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ: