«Ասացի ինչ ասեք, կանեմ, մենակ թողեք երեխես անցնի սահմանը». հայտնի տեսանյութի արցախցին մանրամասներ է հայտնել շանտաժի ենթարկվելու մասին


15:24 , 28 սեպտեմբեր, 2023

Tert.am-ը գրում է․

Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ արցախցի տղամարդը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ հայ ազգը դավաճան ազգ է, ու պիտի վերանա այս ազգը:

Tert.am-ի տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որտեղ նույն տղամարդը 44-օրյա պատերազմի ժամանակ ներկայացնում է, որ ամեն բան լավ է, ու հայերը իրենց «դուխը» չգցեն և վերջում ասում է. «Մեհրիբան, դիմացի` Զարգարյան Մհերը գալիսա»:

Մենք կապ հաստատեցինք տեսանյութերում նկարահանված Մհեր Զարգարյանի հետ, ով մեզ ներկայացրեց մանրամասները.

«Երկու տարբերակ կար, կամ լրագրողներին կանչում են ու էս վիդեոն նկարում, կամ էլ երեխուս տանում են մատաղ անեն իմ աչքի դեմը»,- ասել է նա:

Մհերը մեզ ներկայացրեց, թե ինչ պահանջ է եղել, և կոնկրետ ինչ տեքստ պետք է ասեր.

«Ինձ ասել են՝ ասեմ, որ Ադրբեջանում լավա, որ Արայիկ Հարությունյանին ասեմ դավաճան, գեներալների անունները նշեմ ու ասեմ, որ դավաճաներն իրանք են, բայց դրանք չեմ ասել, խաբել եմ, որ ոչ մեկին անունով չգիտեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: