Վլադիմիր Գասպարյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է


12:42 , 28 սեպտեմբեր, 2023

ArmLur.am-ը գրում է․

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստը։

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին դատարանում Վլադիմիր Գասպարյանն իրեն վատ է զգացել, նրան առաջին բուժօգնություն են ցույց տալիս։ Նիստն այս պահին ընդմիջվել է։