Սյամոյի մերկապարանոց մեղադրանքը՝ Սերժ Սարգսյանին


10:12 , 28 սեպտեմբեր, 2023
Արցախի ներկա ու Հայաստանի նախկին իշխանություններին հռչակելով՝ ռուսի շպիոն՝ ադբեջանական գործակալ Սյամոն անդրադարձել է Շահրամանյանին ուղղված Սերժ Սարգսյանի շնորհավորանքին ու հայտարարել.«Մի հատ վերցրեք, նայեք՝ ովքեր շնորհավորեցին և առաջինն ով շնորհավորեց՝ նենց պարծենալով…:Հիմի հանձնել են Արցախը: Հիմի ուզո՞ւմ ա՝ էդ պատասխանատվության մի մասը կրի, իրա վրա թե՞ ոչ…»:

Տասնամյակներ ի վեր սրա-նրա համար ագենտություն արած Սյամոյի հայտարարությունը ոչ միայն չափազանց ցինիկ է ստացվել այլև՝ անբարո՝ մի հատկանիշ, որ բնորոշ է եղել նրան դեռ ամենասկզբից:

Իսկապես պետք է բացառիկ անբարոյական լինել, որ Արցախի սուբյեկտայնությունը մեծացնող իրադարձութան արդյունքում իշխանության եկած մարդուն հղված շնորհավորանքը կարողանաս հենց այսպես՝ սյամոյավարի մեկնաբանել: Ասենք ո՞րն է Սարգսյանի մեղքը, Իլհամին դառնացնե՞լը, թե՞ Սյամոյի մի տեղը մրմռտում է, որ Շահրամանյանի տեղն ինքը հիմա նստած չէ նախագահի աթոռին: Ա՛յ եթե ինքն ընտրվեր նախագահ, իսկ Սարգսյանն էլ իրեն շնորհավորեր, այդ ժամանակ վերջինս լավը կլիներ, բայց քանի որ շնորհավորանքն ուղղված է եղել Շահրամանյանին, Սյամոն ափերից դուրս է եկել ու ինչ ապուշություն ասես՝ դուրս չի տվել:

Ի գիտություն Սյամոյի՝ Արցախում Արայիկ Հարությունյանի փոփոխության իմաստը հենց այս՝ մեծ ողբերգությունից խուսափելն է եղել. Արցախի ղեկին պետք էր մի մարդ, որը ոչ թե Նիկոլի ագենտը կլիներ, այլ՝ իսկական արցախցի հայ: Հիմա Սերժ Սարգսանի մեղքը ո՞րն է, որ Բաքուն չհանդիպեց համապատասխան կենտրոններից դիմադրության՝ գնալով Արցախի կացնահարման ճանապարհով:

Սյամոյի համար բացարձակ միևնույնն է Արցախի ճակատագիրն էլ, ամեն մի արցախցու անձնական ողբերգություն էլ. այս մարդը վաղուց է հրաժարվել իր արմատներից՝ կուրանալով փողի հոտից ու Հակոբյան Աննայի շրթներկի համից…