Ֆրանսիան Սյունիքի մարզում հյուպատոսություն կբացի․ Կատրին Կոլոննա


10:12 , 27 սեպտեմբեր, 2023

Ֆրանսիան ամրապնդել է իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ, սպասվում է նաև հյուպատոսության բացում Սյունիքում։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան` պատասխանելով երկրի ազգային ժողովի պատգամավոր Էմանուել Անտուանին։

«Եվրոպայի ու արտաքին գործերի նախարարությունը 5 մլն եվրո է ուղղել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի հայերին, ու ես որոշել եմ այդ օգնությունը բարձրացնել մինչև 7 մլն եվրո։ Մենք նաև ամրապնդել ենք մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ ու Սյունիքում հյուպատոսություն ենք բացելու», – ասել է նա։