Հայաստան տեղափոխվել ցանկացող քաղաքացիները կարող են ցուցակագրվել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում. Տեղեկատվական շտաբ


15:12 , 26 սեպտեմբեր, 2023

Հայաստանի Հանրապետություն տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող ԼՂ քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։ Այս մասին հայտարարություն է տարածել Տեղեկատվական շտաբը:

«Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։

Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։

Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ»,- ասված է հայտարարության մեջ: