11:10 , 26 սեպտեմբեր, 2023Ժամը 09:00-ի դրությամբ Երևանի տարբեր փողոցներից բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 32 մասնակից։
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից մեկնարկել են բողոքի ակցիաները, որի ընթացքում քաղաքացիները փողոցներ են փակում և այդ կերպ իրենց անհնազանդությունը արտահայտում գործող իշխանությանը։