Ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25 -ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում


19:21 , 25 սեպտեմբեր, 2023

Հարգելի՛ հայրենակիցներ,
Ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25 -ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում` ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում։
Քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում` ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, կարևորել բնական գազի մատակարարման վերականգնման, էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։
Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ։
Հարցի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն և նախանշել հաջորդ հանդիպման օրակարգը։