ԵՊՀ ռեկտորի ընդունարանից կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԵՊՀ ՈւԽ նախկին նախագահին և լրագրող Դավիթ Սարգսյանին (Video)


11:24 , 25 սեպտեմբեր, 2023

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ ԵՊՀ ռեկտորի ընդունարանից կարմիր բերետավորները բերման են ենթարկում ԵՊՀ ՈւԽ նախկին նախագահին և լրագրող Դավիթ Սարգսյանին:

ՈՒԽ նախակին նախագահ Արմեն Խաչիկյանին նույնպես փորձել են բերման ենթարկել սակայն չի ստացվել:

Ըստ տարածված տեսանյութի՝ վերջիններս ԶԼՄ-ի հետ էին խոսում, երբ կարմիր բերետավորները մտան միջանք և բերման ենթարկեցին։

Ըստ ականատեսների վկայության՝ բերման են ենթարկել, քանի որ նրանք պահանջում էին, որպեսզի գաղտնիության պայմաններում անցկացվող նիստը հրապարակային լինի:

Տեսանյութը կարող եք տեսնել BlogNews.am-ի թելեգրամյան ալիքում:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։