Գորիս-Ստեփանակերտ մայրուղով Արցախ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ․ Արցախի տեղեկատվական շտաբ (Video)


00:52 , 24 սեպտեմբեր, 2023

Ռուսական խաղաղապահ առաքելության կողմից՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ (ալյուր, աղ, ձեթ, խմորիչ, օրապահիկ):
Եվս 65 տոննա ալյուր՝ կրկին Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: