09:11 , 23 սեպտեմբեր, 2023
2018թ. ապրիլին այս հրապարակում հավաքվող և աստիճանաբար ընդլայնվող հանրույթը չէր հավատում, որ ավելի լավ պետություն ունենալու իր նպատակները վերածվելու են համազգային ողբերգության: Նրանք չէին պատկերացնում, որ ուսներին դրած հրապարակ կբերեն անփառունակ մի ինքնակոչի, ով կդավաճանի բոլորին ու ամեն ինչ` բացի հայ ժողովրդի թշնամու շահերին,
Այսօր այս հրապարակում և նրանից դուրս գտնվող միլիոնավոր հայեր, երանի կտային, որպեսզի մի հրաշքով վերադարձ լիներ 2018թ. մարտ ամիս` դեպի ապահով ու անվտանգ Հայաստան և Արցախ, դեպի արժանապատիվ ապրող հայ մարդ, դեպի իրական ինքնիշխանություն ու իրական անկախություն:
Այսօրվա հրապարակի պայքարն ազնիվ է ու Աստվածահաճո: Այն Արցախի ու Հայաստանի վերջին հույսի, մահվան ճիրաններից դուրս պրծնելու, սկսված ցեղասպանությունը կասեցնելու, համազգային վերածննդի, միասնության, անվտանգության, իրական անկախության ու արժանապատիվ կյանքի պայքար է:
Հույսը վերջինն է մահանում: Նիկոլին մնացել է սպանել հայ ժողովրդի վերջին հույսը և վերջ: Այսօրվա հրապարակն այդ սպանության դեմ է: