Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19-20-ը հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, որոնց մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ կամ զինտեխնիկա չի եղել․ Արցախի ՆԳՆ


20:40 , 22 սեպտեմբեր, 2023

Սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել են նաև քաղաքացիական և հասարակական նշանակության օբյեկտներ։
Ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցներով հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, վնասվել են նաև ավտոմեքենաներ։ Ընդ որում, դրանց մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ կամ զինտեխնիկա չի եղել։
Կապի և տրանսպորտի բացակայության, ինչպես նաև Ստեփանակերտը շրջաններին կապող ճանապարհների արգելափակմամբ պայմանավորված՝ առայժմ հնարավոր չէ ամբողջությամբ ճշտել վնասի չափը։
Լուսանկարներում` Ստեփանակերտում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների մի մասն է:
[ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ]
Возможно, это изображение 2 человека и автомобиль
Возможно, это изображение пожарная лестница
Возможно, это изображение текст
Нет описания фото.
Нет описания фото.
Нет описания фото.
Нет описания фото.
Нет описания фото.