Եթե Մեդվեդեւն այդպիսի վարքագիծ է դրսեւորում, թող Ռուսաստանը դրա մասին մտածի. ԱԽ քարտուղար


00:31 , 20 սեպտեմբեր, 2023

News.am-ը գրում է.

Դա թող Ռուսաստանը մտածի: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպե՞ս է պատկերացնում հայ-ռուսական հարաբերություններն այն բանից հետո, երբ այսօր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ըստ էության սպառնաց ոչնչացնել ՀՀ ղեկավարությանը:

«Եթե Մեդվեդեւն է այդպիսի վարքագիծ դրսեւորում, ապա Ռուսաստանը պետք է դրա մասին մտածի: Ընդհանրապես, պետք է հասկանալ՝ դա ի՞նչ քաղաքականություն է, իրենք պետք է բացատրեն դա: Նրանք այս քայլով ուզում ենց ույց տալ, որ թիրախը Հայաստանն է: Պատերազմական գործողություններ են սկսվում ԼՂ-ում ու մենք այդպիսի հրապարակային խոսք ենք տեսնո՞ւմ: Ես կարծում եմ՝ Հայաստանի հանրությունն ադեկվատ արձագանքել է դրան»,-ասաց նա: