Կառավարության շենքի դիմաց իրավիճակը լարվեց. ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցույցի մասնակիցներին


00:21 , 20 սեպտեմբեր, 2023

News.am-ը գրում է.

Կառավարության շենքի դիմաց իրավիճակը լարվեց: Հրմշտոց սկսվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել արդեն ժամեր շարունակ ակցիա իրականացնող ակցիայի մասնակիցներին:

Նշենք, որ Կառավարության մոտ հավաքված քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Տարածքում մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակված։ Ոստիկանները վահաններով զինված մի քանի շարքով պատ  են կազմել կառավարության շենքի մուտքի դիմաց։

Հիշեցնենք, որ այսօր՝ 13:00-ից ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակման է անցել Արցախի դեմ: Կան մի քանի տասնյակ զոհեր եւ վիրավորներ: Ստեփանակերտում պարբերաբար միանում է օդային տագնապի ազդանշանը: