Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ. Արցախի ՄԻՊ


21:40 , 19 սեպտեմբեր, 2023

Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։

Ժամը 21.00-ի դրությամբ կա 138 վիրավոր, որոնցից 29-ը՝ քաղաքացիական անձ։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Արցախի ՄՒՊ Գեղամ Ստեփանյանը։