Ալիևի ցեղասպան ուժերն ավելի քան 20 րոպե առաջ ավիահարված են հասցրել Մարտակերտ քաղաքին և Ասկերանի գյուղերին. Բեգլարյան


20:09 , 19 սեպտեմբեր, 2023

Ալիևի ցեղասպան ուժերն ավելի քան 20 րոպե առաջ ավիահարված են հասցրել Մարտակերտ քաղաքի տարածքում և Ասկերանի շրջանի գյուղերին։ Այս մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Գնդակոծություններն ու մարտերը շարունակվում են, զոհերի/վիրավորների թիվը խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում աճում է»,- գրել է նա: