Երեւանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ


00:18 , 18 սեպտեմբեր, 2023
Երեւանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը ՉԻ նախատեսում։
Ընտրությունների արդյունքում ձեւավորվելու է համայնքի ավագանին՝ ըստ ձայների բաշխվածության, որի կողմից էլ, 50+1 սկզբունքով ուժի բացակայության պարագայում, ընտրվելու է համայնքի ղեկավարը։
Չընտրվելու պարագայում նշանակվելու է համայնքի ղեկավարի ընտրության 2-րդ փուլ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ, որում ընտրված է համարվելու առավելագույն ձայն ստացած թեկնածուն։