Աճուրդով կօտարվի ոչ թե բժշկական համալսարանի Կենտրոնական` գմբեթով մասնաշենքը, այլ Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող անշարժ գույքը


14:18 , 15 սեպտեմբեր, 2023
Հարգելի գործընկերներ,
Համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ աճուրդով կօտարվեն բժշկական համալսարանին պատկանող շենքերը, վերաբերում էր, ոչ թե բուհի Կենտրոնական` գմբեթով մասնաշենքին, այլ Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին և դրա սպասարկման համար հատկացված հողամասին, որը տրված էր ԵՊԲՀ-ին, սակայն շենքը ծայրահեղ վթարային էր և ուներ վերակառուցման կարիք:
Տարածված տեղեկատվությանը թյուրիմացաբար կցվել էին ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքի լուսանկարները, մինչդեռ տարածված լուսանկարները տեղեկատվության հետ որևէ առնչություն չունեն:
Կառավարության նիստի ընթացքում երեկ ընդունված «Պետական գույքն օտարելու մասին» որոշումը վերաբերում էր Երևանի, Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող գույքին, որը հանդիսանում է պետական սեփականություն և 2015 թ. հունիսի 10-ին կնքված թիվ 70/0015 անհատույց օգտագործման պայմանագրով տրամադրված է եղել Երևանի պետական բժշկական համալսարանին, սակայն տարիներ ի վեր չի շահագործվել: