Երևանի քաղաքապետի թեկնածուները կբանավիճեն Հանրայինի եթերում


15:56 , 14 սեպտեմբեր, 2023

Armenpress.am-ը գրում է.

Հանրային հեռուստաընկերությունը երկրորդ նախընտրական բանավեճն է իրականացնում Երևանի ավագանու թեկնածուների միջև:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, մանրամասնելով, որ սեպտեմբերի 14-ի բանավեճին հրավիրված են համամասնական ցուցակները գլխավորող անձինք (բացառությամբ Հանրային ձայն կուսակցության):

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանն ու «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նախապես հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցել հեռուստաբանավեճին: