Նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է ազգային անվտանգության ծառայություն


18:32 , 13 սեպտեմբեր, 2023

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ազգային անվտանգության ծառայություն, հանդիպել գերատեսչության ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի պատասխանատուների հետ:
Երկրի ղեկավարն անդրադարձել է հանրապետության արտաքին ու ներքին միջավայրին և հնարավոր զարգացումներին: Նախագահ Շահրամանյանն ընդգծել է, որ պատասխանատու այս ժամանակաշրջանում անհրաժեշտ է իրականացնել համակարգված աշխատանք՝ արդյունավետորեն դիմակայելով արտաքին մարտահրավերներին ու երկրում պահպանելով ներքին կայունությունը և օրենքի գերակայությունը:
[ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]