Բաքուն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, սադրանքի հող են նախապատրաստում․ ՊԲ


19:31 , 9 սեպտեմբեր, 2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին` ժամը 17:25֊ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, բացարձակ կեղծիք է։
Ադրբեջանի ՊՆ֊ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։