Շնորհակալություն պատերազմի մեջ գտնվող երկրում իմ տեղաշարժերն ու անվտանգությունն ապահովելու համար. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել


10:22 , 9 սեպտեմբեր, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում Ուկրաինա կատարած այցից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

«Շնորհակալություն Հայաստանի Պետական պահպանության ծառայության եւ Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության ծառայողներին պատերազմի մեջ գտնվող երկրում իմ տեղաշարժերն ու անվտանգությունը ապահովելու համար։

Շնորհակալություն նաեւ Մոլդովայի Պետական անվտանգույթան եւ պահպանության ծառայությանը։

Կիեւ հասնելու համար անցել ենք Երեւան-Քիշնեւ օդային ճանապարհը, Քիշնեւ-Կիեւ ցամաքային ճանապարհը, որ տեւում է 8 ժամ։

Լուսանկարը՝ Ուկրաինա-Մոլդովա սահմանին»։

Возможно, это изображение 15 человек и люди стоят