Պուշկինի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի


12:56 , 8 սեպտեմբեր, 2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-3, ՀՀ սահման - Մարգարա - Վանաձոր – Տաշիր - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի նորոգման համար կատարվող ուսումնասիրությունների նպատակով սեպտեմբերի 11-ից մինչև 15-ը՝ ժամը 9:00-ից 13:00 և 14:00-ից 18:00, Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի։

«Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը», - նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Нет описания.