Եվրոպական ժողովրդավարությունն Աշոտյանին ճանաչելով որպես քաղբանտարկյալ` հերքել է ՀՀ կառավարիչների «արդարադատության» հյուսած հեքիաթներն ու անհիմն գործունեությունը. Արտակ Զաքարյան


21:34 , 6 սեպտեմբեր, 2023

Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան, իր եզրափակիչ հաղորդագրությամբ ամրագրեց, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է:
Այս պաշտոնական փաստաթուղթը, հիմք է հանդիսանում ասելու, որ եվրոպական ժողովրդավարությունն Աշոտյանին ճանաչելով որպես քաղբանտարկյալ` հերքել է ՀՀ կառավարիչների «արդարադատության» հյուսած հեքիաթներն ու անհիմն գործունեությունը:
Չեմ բացատում, որ համաեվրոպական տարբեր կառույցներ, հղում անելով ամենախոշոր քաղաքական միավորման պաշտոնական դիրքորոշման վրա, կրկին անդրադառնան այս հարցին` նշելով, որ ժողովրդավարության բաստիոնում կան քաղաքական բանտարկյալներ: