Գռզոյի նախկին ժուռնալիստը խոստովանել է, որ ինքն անբար*յական է
13:38 , 6 սեպտեմբեր, 2023
Երևանյան բակերից մեկում թրջվելուց հետո իրեն ջրողների հետևից ոստիկան ուղարկած Սիմոնյան Ալենը (տեսնես, որ միլիցեքը չլինեին, սրանք ի՞նչ էին անելու) լրագրողի հետ զրույցում, որից նա ամեն գնով փորձել է խուսափել, հայտարարել է, որ ի տարբերություն իրեն ջրողների, ինքը կարող է անել այն, ինչ որ իր բարոյական նորմերը թույլ են տալիս, իսկ եթե սխալ է անում, ապա ներողություն է խնդրում:
Գռզոյի նախկին ժուռնալիստը, որ նման կերպ է արձագանքել իր փողոցային արկածների վերաբերյալ լրագրողի հիշեցմանը, փաստորեն, խոստովանել է, որ անբորայական է: Եթե Ալեն անում է այն ամենը, ինչ թույլ է տալիս իր բարոյական կոդեքսը, նշանակում է, մարդկանց վրա թքելն ու «ախռանիկներով» առիթավորվելը նույնպես նրա բարոյական կոդեքսի անբաժան մասն է: Ընդ րում՝ նկատենք, որ Ալենը երբեք քաղաքացու վրա թքելու համար ներողություն չէր խնդրի, եթե չլիներ Լևոն տեր-Պետրոսյանի կողմից բանեցված ճնշումը: Ասել կուզի՝ ցայսօր էլ Ալենն այն ներքին համոզման է, որ մարդկանց վրա թքելով քաղաքում քայլելը լրիվ նորմալ է. եթե իսկապես փոշմանած լիներ իր խայտառակ արարքի համար, ապա ներողություն կխնդրեր նախքան իր վրա ճնշում գործադրելը:
Այն, որ հենց Ալենն է Հայաստանի երրորդ դեմքը, զարմանալի չէ. «նոր Հայաստան» դարձած Հայաստանում դա լրիվ նորմալ է, քանի որ պետական այլ օղակներում ղեկավար դիրք զբաղեցնողները խոշոր հաշվով ոչնչից առավել չեն թքան Ալենից և եթե առիթ լինի, իրենք էլ մեծ հաճույքով կթքեն ու «ախռանիկներով» կառիթավորվեն: