«Հոգեպես դժվար է կրել հարսի զգեստ բաժանվելուց հետո». Գոհար Ավետիսյան


21:51 , 5 սեպտեմբեր, 2023

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինստագրամյան իր էջում պատմել է, որ հանդես է գալու որպես մոդել՝ կրելով հարսանեկան զգեստ:

Դիմահարդարը պատմել է, որ մասնակցելու է նորաձևության ցուցադրությանը և կյանքում 2-րդ անգամ է հարսի զգեստ կրում:

Օգտատերերից մեկը գրել է, որ Գոհար Ավետիսյանի աչքերը տխուր են, ինչին նա պատասխանել է. «Հոգեպես բարդ է կրել հարսի զգեստ, բաժանվելուց հետո: Ես երազում էի, որ չարտասվեմ բեմի վրա և կարծես կարողացել եմ դա անել»: