Դանիացիները ոգևորում են իրենց հավաքականին Ազատության հրապարակում (տեսանյութ)


19:25 , 10 սեպտեմբեր, 2013
Դանիացիները ոգևորում են իրենց հավաքականին Ազատության հրապարակում (տեսանյութ)

Ինչպես արդեն հաղորդել էինք, 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Հայաստանի հավաքականը կանցկացնի իր 8-րդ հանդիպումը: Մեր ընտրանին «Հրազդան» մարզադաշտում կհյուրընկալի Դանիայի հավաքականին: Ճիշտ է, մարզադաշտում լինելու են հիմնականում հայ երկրպագուներ, բայց Դանիայի հավաքականը առանց աջակցության չի մնա: Հայաստան են ժամանել մոտ 100 դանիացի մարզասերներ, որոնք խաղից առաջ Ազատության հրապարակում փոքրիկ ներկայացումով զարմացրել են պատահական անցորդներին և iLur.am-ի թղթակցին: