18:10 , 1 սեպտեմբեր, 2023
Այսօր Գեղարքունիքում զոհված Արսեն Մկրտչյանն է, Մասիս համայնքի Ռանչպար գյուղից էր։ 1986 թ ծնված, կիսատ կյանք թողած։ Արսենի մասին շատ դրական, միայն ափսոսանքով ու վշտով էին խոսում։
Սիրուն ընտանիք ունի Արսենը, կնոջ` Իրինայի հետ երրորդ զավակի ծնվելուն էին սպասում։
25 օրյա վարժանքների մասնակից էր, , օգոստոսի 15-ին էին ՄՈԲ- ով տարել Գեղարքունիք
Պարզ ընտանիքից էր, հողագործ ու ընտանիքի միակ եկամուտ բերողն էր, ապրում էին ծնողների հետ
Լույս իջնի ձեր շիրիմներին, տղերք։
Ամոթ մեզ