Քեզ կտրել հողից կամ հողը կտրել քեզնից ու տալ օտարին, էն էլ թշնամուն, նշանակում է կտրել սեփական արմատը․ Ալվինա Աղաբաբյան


22:58 , 31 օգոստոս, 2023

Ի՞նչ է հողը, հայրենի հողը․․․
Հողը միայն տարածք ու ռեսուրս չէ։
Հողը պատմությամբ, մշակույթով, հավատով, նախնիներիդ արյամբ ու քրտինքով սնված քո արմատն է, որ քեզ կանգուն է պահում և ուժ տալիս։
Հողը քո՝ որպես տեսակի ինքնութենական անմահությունն է ապահովում, ոնց զավակը՝ իր ծնողի։
Քեզ կտրել հողից կամ հողը կտրել քեզնից ու տալ օտարին, էն էլ թշնամուն, նշանակում է կտրել սեփական արմատը, նշանակում է սպանել զավակիդ ու դառնալ մահկանացու․․․
Որդեսպանի խարանով խարանավոր լինելուց սարսափելի բան կա՞․․․
Մեծ Հայք,
Արցախի նահանգ,
Մեծ Առանք գավառ