Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը


14:26 , 31 օգոստոս, 2023

Armenpress.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։

Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։ 
2017 թվականի մարտից նա Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։
ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր Ալեքսանդր Լենցովը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի ապրիլին։