Շիրակում տեղի ունեցած վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացին մահացել է


13:51 , 25 օգոստոս, 2023

Armenpress.am-ը գրում է.

Բժիշկներին չի հաջողվել փրկել Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Տուժածներից 1-ը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում:

Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության:

Օգոստոսի 14-ի ժամը 00:30-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում բախվել էին «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը: Բախման հետևանքով մահացել էր 11 քաղաքացիվիրավորել՝ 6-ը։ Վիրավորներից մեկի վիճակն ի սկզբանե գնահատվում էր ծայրահեղ ծանր: