Իր անչափահաս երեխային սեռական բռնության ենթարկած կինը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ


13:26 , 22 օգոստոս, 2023
Armeniasputnik.am-ը գրում է․
Աննա Արևշատյանը մեկուսարանում կմնա մինչև դատավճիռ կայացվի։
Իր անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքների համար մեղադրվող կինը` Աննա Արևշատյանը, տեղափոխվել է Աբովյանի քրեակատարողական հիմնարկ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Արդեն հայտնել էինք, որ ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ. օգոստոսի 19-ին երեխաների մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել: Նա երկու ամսով կալանավորվել է։
«Ընթացակարգով նախատեսված է, որ նրան 7 օր կպահեն կարանտինային պայմաններում, ապա 7 օր անց կտեղափոխեն մեկուսարան»,–ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: