Դստերը ծեծած կնոջ ամուսինը կալանավորված է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար. MediaHub.am


11:40 , 18 օգոստոս, 2023

MediaHub.am-ը գրում է.

MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ համացանցում տարածված տեսանյութի կինը, որը հոգեբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկում իր անչափահաս երեխային, Գավառի բնակչուհի Աննա Արեւշատյանն է, ունի 5 երեխա։ 

Մինչ համացանցը քննարկում է այս ահասարսուռ տեսանյութը, MediaHub-ը ավելի սարսափելի տեղեկություններ պարզեց: Վերջինիս ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա հունվարին դատապարտվել է ազատազրկման՝ անչափահաս երեխաներին բռնաբարելու հոդվածով։ Դատալեքս տեղեկատվական հարթակում գործի վերաբերյալ տեղեկատվությունը փակ է։

Քիչ առաջ, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: 

Նա այս պահին ոստիկանությունում է: