Հելեն Դադայանի մորեղբայրը հայտնել է, որ դիմել է Կարմիր խաչին և Արցախի իշխանությանը, բայց արդյունք դեռ չկա։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Գյումրի -Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից մահացած արցախցի Հելեն Դադայանի հարազատներից նամակ է ստացել նրա մարմինը Արցախ տեղափոխելու հարցով։ ՏեղեկությունըSputnik Արմենիային հայտնեցին ԿԽՄԿ–ից։
Աղջկա մորեղբայրը` Մուշեղ Սաֆարյանը,NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ չնայած դիմել է Կարմիր խաչին և Արցախի իշխանությանը, բայց աղջկա մարմինը դեռ Գորիսի դիահերձարանում է։