Հայտնի է, թե որ կուսակցության ցուցակով Հայկ Մարությանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին


13:34 , 8 օգոստոս, 2023

ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Ազգային առաջընթաց» կուսակցությունով։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Հայկ Մարությանը հայտարարեց՝ մասնակցելու է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Նա ընդգծեց, որ պայքարը դեռ ավարտված չէ։