Ալիևը մեկնել է Շուշի


12:53 , 21 հուլիս, 2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Շուշիի շրջան, որտեղ ծանոթացել է վերականգնման ուղղությամբ աշխատանքներին, մասնակցել նոր բնակելի համալիրի և զբոսաշրջային օբյեկտների հիմնարկեքի արարողությանը։

Բացի այդ, նա ծանոթացել է Շուշիի քաղաքային հիվանդանոցում և քաղաքի միջնակարգ դպրոցում իրականացվող շինարարական աշխատանքներին։