17:52 , 19 հուլիս, 2023
Առաջին հաղթանակն ընդդեմ մեքենաների ապակիների թաղանթապատման (առավել հայտնի որպես плёнка) հիմքով կազմված տուգանքների
11.06.2023թ ՀՀ պարեկային ծառայության կողմից Արամ Մանուկյանի (
Aram Manukyan) նկատմամբ կազմվել էր 25000 ՀՀ դրամ չափով տուգանք նշանակելու մասին 8300637489 որոշումը, քանի որ վերջինիս մեքենան վարել էր «լուսաթափանցելիության սահմանված չափի խախտմամբ ապակիներով».:
Իմ կողմից կազմվել էր գանգատ այդ որոշման դեմ, որը 12.06.2023թ ուղարկվել էր պարեկային ծառայությանը:
Ահա այսօր ստացա պարեկային ծառայության 12.07.2023թ որոշումը, որով Մեր պահանջը բավարարվել է, տուգանք նշանակելու մասին որոշումը`բեկանվել, գործը` կարճվել, պարզ ասած` տուգանք նշանակելու մասին որոշումը վերացվել է: