Երևանում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ագռավին


16:50 , 19 հուլիս, 2023

Հուլիսի 19-ին, ժամը 13։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լճի մոտակայքում գտնվող արտաքին լուսավորման սյուների միջև ագռավ է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները եռածունկ սանդուղքի օգնությամբ թռչունին դուրս են բերել արգելափակումից: