Թուրքիան ստում էր. Մուշի հայկական թաղամասը շարունակում են քանդել (8 ֆոտո)


18:55 , 9 սեպտեմբեր, 2013

 

Թուրքագետ Մհեր Աբրահամյանը Մուշից լուսանկարներ է ուղարկել, որտեղ հստակ երևում է՝ այս պահին Թուրքիայի իշխանությունների հրահանգով քանդվում են Մուշի հին տներն ու հայկական թաղամասի բնակելի շինությունները։ Նկարներում երևում են նաև հայկական կիսավեր եկեղեցու քարերը։
Լուսանկարներն արվել են այսօր՝ սեպտեմբերի 9-ին՝ րոպեներ առաջ։
Նշենք, որ  Մուշ քաղաքում մի ժամանակ հայերի բնակությունն ապացուցող վերջին փաստը՝  Քալե թաղամասը, 2012-ի հոկտեմբերի 21-ից ներգրավվել է քաղաքի վերակառուցման ծրագրում։ Այստեղ նախատեսվում է 500 տան փոխարեն 770 շենք կառուցել։
Ինչպես տեղեկացնում է Radikal-ը, շինությունների 80%-ը քանդելուց հետո հուլիսի վերջին քանդման աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացվել։
Հավելենք, որ Մուշում եղել է 299 եկեղեցի, 94 մենաստան, 53 ուխտատեղի, 135 դպրոց՝ 5.669 աշակերտով: 
Այս լուսանկարներն ապացուցում են, որ Թուրքիան հետ չի կանգնում հայերի հետքը վերացնելու իր քաղաքականությունից։