Վիտալի Բալասանյանի հետ ձերբակալվել են նաև որդին և քեռորդին․ նոր մանրամասներ


10:12 , 14 հուլիս, 2023

Aravot.am-ը գրում է․

Aravot.am-ի տեղեկություններով, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ ձերբակալվել են նաև որդին և քեռորդին:

Գեներալին ձերբակալել են Ասկերանի իր տնից, ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով:

40 րոպե խուզարկություն են իրականացրել Բալասանյանի տանը։ Ձերբակալելուց հետո նրան տարել են ԱԱԾ, այժմ դատախազությունում է։