Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարարի հետ


16:13 , 13 հուլիս, 2023
Հուլիսի 13-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող պատվիրակությանը՝ Իսրայելի Պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտի գլխավորությամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Գալանտն ընդգծել է, որ իսրայելաադրբեջանական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ վստահության վրա։ Հատկապես ընդգծվել է ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդման և անվտանգության ոլորտում կապերի ընդլայնման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։