Ֆուտբոլիստներն ավելի շատ բան պետք է անեն ռասիզմի դեմ պայքարում․ Մբապե


14:47 , 12 հուլիս, 2023

Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ֆուտբոլում ռասիզմի խնդրի մասին։

«Խաղացողները պետք է ավելին անեն ռասիզմի դեմ պայքարում: Սկսել ենք, բայց պետք է ավելին անենք։ Սա պետք է քննարկենք իշխանությունների հետ։

Վինիսիուսը տուժեց, բայց նա միակը չէ։ Նման պահվածքը չպետք է հանդուրժվի»,- ասել է Մբապեն Կոտ դ’Իվուարի NCI հեռուստաալիքին տված հարցազրույցում, երբ գտնվել է Կամերունում: