Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ


11:23 , 12 հուլիս, 2023

Հուլիսի 12-ին՝ ժամը 09:00-ին, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ։ Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։