Ադրբեջանում կանխված ահաբեկչական գործողության թիրախը Իսրայելի դեսպանատունն էր. Jerusalem Post


16:21 , 11 հուլիս, 2023

Azatutyun.am-ը գրում է․

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից կանխված ահաբեկչական գործողությանը թիրախը Իսրայելի դեսպանատունն էր:

Ազատության փոխանցմամբ, այսօր գրել է Jerusalem Post պարբերականը։

Ադրբեջանի հատուկ ծառայությունները երկուշաբթի օրն էին տեղեկացրել Աֆղանստանի քաղաքացի Ֆավզան Մուսա Խանի ձերբակալության մասին։

23-ամյա աֆղանստանցին կասկածվում է Բաքվում գտնվող դիվանագիտական ներկայացչություններից մեկի դեմ հարձակում ծրագրելու մեջ։

«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տարածած օպերատիվ նկարահանումներում երևում է, թե ինչպես է կասկածյալը հետևում Hyatt Regency հյուրանոցային համալիրին։ Սա հենց այն հյուրանոցն է, որտեղ տեղակայված է Իսրայելի դեսպանատունը», - գրում է իսրայելական Ynetnews կայքը։