Հազարավոր իսրայելցիներ դուրս են եկել փողոցներ՝ փակելով երկրի մի քանի հիմնական մայրուղիները (Photo)


12:50 , 6 հուլիս, 2023
Չորեքշաբթի երեկոյան հազարավոր իսրայելցիներ դուրս են եկել փողոցներ և փակել երկրի մի քանի հիմնական մայրուղիներ այն բանից հետո, երբ Թել Ավիվի ոստիկանապետ Ամիչայ Էշեդը հայտարարել է իր հրաժարականի մասին: Պաշտոնյան հրաժարվում էր «անհամաչափ ուժ» կիրառել մարտից ի վեր պարբերաբար տեղի ունեցող ցույցերի մասնակիցների նկատմամբ, ինչը վկայում էր վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախաձեռնած դատական բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ մեղմ վերաբերմունքի մասին։

Ինչպես գրում է timesofisrael.com-ը, ամենամեծ ցույցը` ի համերաշխություն Էշեդի և ընդդեմ իշխանական կոալիցիայի, տեղի է ունեցել Թել Ավիվի Այալոն մայրուղում, որտեղ ոստիկանությունը բախվել է երթևեկությունը փակող և ճանապարհին կրակ վառող ցուցարարների հետ:

Ճանապարհն արգելափակվել է մի քանի ժամով, մինչ ոստիկանությունը ուժ է կիրառել կեսգիշերից հետո ցուցարարներին ցրելու համար: Ոստիկանությունը հեծյալ սպաներ և ջրցան մեքենաներ է տեղակայել մայրուղին մաքրելու համար: Նրանք մի քանի ժամ պայքարել են կարգուկանոնը վերականգնելու համար:

Չորեքշաբթի կեսգիշերից հետո ոստիկանությունը հայտնել է, որ Այալոն մայրուղին ազատել է ցուցարարների մեծ մասից և ձերբակալել 15 մարդու: 

Ավելի վաղ ցուցարարները հավաքվել էին Երուսաղեմի Ազզա փողոցում Նեթանյահուի պաշտոնական նստավայրի մոտ՝ բախվելով ոստիկանների հետ: Ուշ գիշեր ցուցարարները կրկին շարժվել են  դեպի վարչապետի տուն։

Հիշեցնենք, որ գարնանն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ մինչև ամառ կասեցնում է դատական բարեփոխումները, որոնց նախաձեռնումը հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի և բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների:Anti-government protesters raise flags and and light a small fire on the Ayalon Highway in Tel Aviv, following the resignation of Tel Aviv police chief Ami Ashed, on July 5, 2023. (Photo by OREN ZIV / AFP)Mounted Israeli police officers try to disperse anti-government protesters on the Ayalon Highway in Tel Aviv, following the resignation of Tel Aviv police chief Ami Ashed on July 5, 2023. (OREN ZIV / AFP)A car drives into anti-government protesters blocking the Ayalon Highway in Tel Aviv, July 5, 2023 (Video screenshot by Michel Braunstein; used in accordance with Clause 27a of the Copyright Law)Protesters on the Ayalon Highway, July 5, 2023. (Facebook screenshot)