Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության անունից կատարվել է գրառում, որով Արմեն Աշոտյանը ճանաչվում է քաղաքական բանտարկյալ. փաստաբան


18:46 , 29 հունիս, 2023

Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության անունից կատարվել է գրառում, որով Արմեն Աշոտյանը ճանաչվում է քաղաքական բանտարկյալ, իսկ նիկոլականներից պահանջվում է նրան անհապաղ ազատ արձակել:
«Խորը մտահոգություն ենք հայտնում Արմեն Աշոտյանի քաղաքական դրդապատճառներով կալանավորման կապակցությամբ։ Մեր համերաշխությունն ենք հայտնում Արմեն Աշոտյանին և իրենց ժողովրդավարական իրավունքների իրացման համար Հայաստանում հալածվող բոլոր անձանց։ Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում մանրակրկիտ վերանայել իրավիճակը և անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին:»