Հուլիսի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կբարձրանան


13:10 , 29 հունիս, 2023
2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կբարձրանան։

Ըստ այդմ՝





1) ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 50,600 դրամ (46,000 դրամի փոխարեն),
2) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 41,400 դրամ (36,000 դրամի փոխարեն),
3) ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 38,000 դրամ (33,000 դրամի փոխարեն),


Հուլիսի 1-ից ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը նույնպես կավելանան՝







Կառավարության ծրագրի համաձայն, պետական կենսաթոշակների չափերը մինչև 2026 թվականը պարբերաբար կբարձրացվեն․ նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը համապատասխանաբար կհավասարեցվեն պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին: