Հարավային Կովկասում ապակայունացման բարձր ռիսկ կա. Փաշինյանը` միջազգային գործընկերներին


14:48 , 28 հունիս, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։

«Մինչ Լաչինի միջանցքը մնում է ապօրինի արգելափակված, այս գիշեր Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման հետևանքով կա 4 զոհ:»,–գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ապակայունացման բարձր ռիսկ կա։