Պուտինը շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը՝ կատարած աշխատանքի համար


22:31 , 24 հունիս, 2023

Բելառուսի և Ռուսաստանի նախագահները կրկին հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։

Բելառուսի նախագահը Ռուսաստանի նախագահին մանրամասն տեղեկացրել է «Վագներ»-ի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքների մասին։ Ռուսաստանի նախագահը սատարել և շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը կատարած աշխատանքի համար։